Ինդոնեզիայում ութ մարդ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

12:24   15 Դեկտեմբեր 2017    284

Ինդոնեզիայում ութ մարդ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման` գեյ-ակումբի եւ սաունայի բացման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց թվում են ակումբի տնօրենը, մի քանի աշխատակից, ինչպես նաեւ մերկապարողները, ֆիթնես-մարզիչը եւ անվտանգության աշխատակիցները:

Կալանավորները նաեւ մայիս ամսին այսպես կոչված սեքս խնջույքի ընթացքում 140 ձերբակալվածների թվում էին: Նրանցից շատերին ազատ էին արձակել, քանի որ նույնասեռականությունը Ինդոնեզիայում հանցագործություն չի համարվում, սակայն ձերբակալվածներից 10-ը մեղադրվեցին պոռնկագրության դեմ պայքարի օրենքների խախտման մեջ:

Եւս երկու ամբաստանյալի դատավճիռները, որոնք օրալ սեքսով էին զբաղվել, հետաձգվել են մինչեւ հաջորդ շաբաթ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները