Հարություն Սարիբեկյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել

12:46   15 Դեկտեմբեր 2017    475

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը («Զիմ») հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտունին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Արդեն երկրորդ օրն է՝ իմ պաշտպանյալը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել»,- ասաց Նարինե Ռշտունին:

Նշենք, որ առաջին անգամ չէ՝ Հարություն Սարիբեկյանը հացադուլ է հայտարարում: Հոկտեմբերին նա 2 շաբաթ հացադուլի մեջ էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Հարություն-Սարիբեկյան  


Վերնագիրի այլ պիտակները