Զինծառայողը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական գործողություններ է կատարել

12:52   15 Դեկտեմբեր 2017    371

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 38-ամյա բնակչուհին հայտնել է, որ մարզի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչը դեկտեմբերի 10-ին իր 14-ամյա աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություններ է կատարել:

Իրավապահներից ստացված տեղեկություններով` անչափահաս աղջկա հանդեպ սեռական գործողությունների մեջ կասկածվողը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ է, պայմանագրային զինծառայող: Նա աղջկա քրոջ ամուսնու ընկերն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տավուշի մարզի դատախազությունից տեղեկացանք, որ քրեական գործի նյութերն ուղարկվել են զինվորական դատախազություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները