Դատարանը մեղավոր է ճանաչել ռուս նախկին նախարար Ուլյուկաևին

13:07   15 Դեկտեմբեր 2017    288

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից իր դեմ հարուցված կաշառակերության գործով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ուլյուկաևը մեղավոր է ճանաչվել իր պաշտոնավարման օրոք կաշառք վերցնելու համար», - ասված է դատավոր Լարիսա Սեմյոնովայի կայացրած վճռում:

Դատախազությունը պահանջել է Ուլյուկաևին դատապարտել 10 տարվա ազատազրկման, ինչպես նաև ենթարկել նրան 500 մլն ռուբլու չափով դրամական տույժի: Վճիռը կհրապարակվի այսօր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները