Գինու գավաթի ծավալը վերջին 300 տարվա ընթացքում ավելացել է 7 անգամ

13:16   15 Դեկտեմբեր 2017    244

Մեծ Բրիտանիայում գինու գավաթի ծավալը վերջին 300 տարվա ընթացքում ավելացել է յոթ անգամ, ընդ որում առավել ինտենսիվ աճ վերջին երկու տասնամյակների ընթացքում է նկատվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անգլիայում սպառած ալկոհոլային խմիչքների թիվը եւ տեսակը վերջին 300 տարիների ընթացքում փոխվել են, հիմնականում պայմանավորված տնտեսական, սոցիալական եւ օրենսդրական գործոններով: Մինչեւ XX դարի երկրորդ կեսը գարեջուրը եւ ոգելից խմիչքները ալկոհոլի ամենահայտնի տեսակներն էին, իսկ գինին օգտագործում էին միայն հարուստ խավի մարդիկ:

Սակայն, 1960-1980 թվականներին, գինու քանակը, որ խմում էին անգլիացիները, ավելացել էր գրեթե չորս անգամ, այնուհետեւ կրկնապատկվել էր 1980 եւ 2004 թվականների ընթացքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները