2017-ի խոշոր բնական կատակլիզմները.- Լուսանկարներ

13:42   15 Դեկտեմբեր 2017    405

Հազարավոր զոհեր, միլարդավոր դոլարների վնասներ. 2017-ին աշխարհի տարբեր մասեր ցնցվում էին, ողովում ջրով եւ հրդհեվում:

Երկրաշարժեր, հզոր փոթորիկներ, զանգվածային ջրհեղեղներ եւ հարյուրավոր անտառային հրդեհներ: Ներկայացնում ենք անցնող տարվա բնական կատակլիզմների արդյունքները:

«Հարվի»

Օգոստոսի 17-ին ձեւավորվել էր արեւադարձային ցիկլոն, որը տարածվեց ԱՄՆ հարավում եւ արեւելքում, Բելիզում, Նիկարագուայում, Հոնդուրասում: Այն պատճառ դարձավ առնվազն 83 մարդու մահվան, Հյուսթոնում, Տեխասում հզոր ջրհեղեղներ առաջացրեց: Կոնգրեսը հետեւանքները վերացնելու համար 8 մլրդ դոլար հատկացրեց, չնայած վնասը գնահատվում էր 70 մլրդ դոլար: «Հարվին» 2017-ի մահաբեր ատլանտյան փոթորիկների շարքում դարձավ առաջինը:

«Իրմա»

Բարձրագույն՝ հինգերորդ աստիճանի փոթորիկը ձեւավորվեց օգոստոսի 30-ին Կաբո Վերդե կղզու մոտ: «Իրման» անցավ Անտիլյան կղզիներով, Բահամյան կղզիների հարավային մասով: Սեպտեմբերի 10-ին փոթորիկը հասավ ԱՄՆ՝ Ֆլորիդային արեւմտյան մաս: Տարածքն անվանեցին տարերային աղետի գոտի: «Իրման» ջրհեղեղ առաջացրեց Մայամիում: Փոթորկի զոհ դարձավ 134 մարդ:

«Խոսե»

«Իրմայից» հետո Ատլանտիկայում «Խոսե» փոթորիկը մոլեգնեց, որն իր ճանապարհին պետք է ավերեր առանց այդ էլ տարերքից տուժած Անտիլյան կղզիները:

«Խոսեն» 2017-ի փոթորիկներից ամենաերկարատեւն էր: «Խոսեն» սպառնում էր Անտիլյան կղզիներին, որտեղով նա պետք է անցներ «Իրմայից» հետո :Սակայն սեպտեմբերին 9-ին փոթորիկը փոխեց իր ճանապարհը՝ այդպես էլ չհասնելով Անտիլյան կղզիներին:

«Մարիա»

Հինգերորդ բաստիճանի փոթորիկն իր ճանապարհին սպանեց 93 մարդու. Պուերտո Ռիկոյում՝ 48, Դոմինիկանայում՝ 30, Գվադելուպայում ՝ 2, Հաիթիի Հանրապետությունում՝ 3, Դոմինիկյան Հանրապետությունում `5, ԱՄՆ Վիրջինյան կղզիներում` 1, Կոնտինենտալ նահանգներում `4 մարդու:

Այն մոլեգնում էր սեպտեմբերի 16-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը: Հիմնական հարվածն իրենց վրա վերցրեցին Փոքր Անտիլյան եւ ամերիկյանՎիրջինյան կղզիները:

Սեպտեմբերի 20-ին «Մարիան» ներխուժեց Պուերտո Ռիկո, էլեկտրականությունից զրկեց կղզին եւ դարձավ բազմաթիվ զոհերի պատճառ:

2017-ի սեպտեմբերի 19-ին փոթորիկը Դոմինիկա կղզում աղետալի ավերածությունններ առաջացրեց:

Կղզու շենքերի ավելի քան 90 տոկոսը վնասվել կամ ոչնչացվել էր: Տուժեցին նաեւ Գվադելուպան, Մարտինիկան ու Սանտա Կրուզ կղզին:


Իրան

Առնվազն 58 մարդ վիրավորվել էր 6,1 մագնիտուդով երկրաշարժի ժամանակ, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 13-ին Իրանի հարավ-արեւելքում գտնվող Քերման նահանգում: Նահանգում նախօրեին տեղի էր ունեցել մեկ այլ երկրաշարժ: Դեկտեմբերի 12-ին Իրանում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդով երկու բավականին ուժեղ երկրաշարժ, որոնց հետեւանքով 17 մարդ վնասվածքներ էր ստացել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորերկրյա ցնցումները գրանցվել էին Բաղդադից 204 կմ դեպի հյուսիս-արեւելք եւ Իրանի Քերմանշահից 104 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետեւանքով 500 մարդ էր զոհվել, մոտ 1000 մարդ՝ վիրավորվել: Մոտ 70 հազար իրանցիներ կորցրել էին իրենց տները:

Մեքսիկա

Սեպտեմբերի 19-ին Մեքսիկայում տեղական ժամանակով ժամը 18:14-ին արձանագրվել էր 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 49 կմ հարավ-արեւմուտք եւ Տեպեոխումայից 8 կմ հեռավորության վրա էր գտնվում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 60 կմ խորության վրա: Երկրաշարժի հետեւանքով հրդեհներ էին բռնկվել, գրանցվել էին շենքերի փլվածքներ, ամբողջ երկրում զոհվել էր 369 մարդ:

Սեպտեմբերի 7-ին Մեքսիկայում արձանագրվել էր 8,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի զոհ դարձավ ավելի քան 100 մարդ:

Չինաստան

Մայիսի 11-ին Չինաստանի Սինցզյան Ույգուրի ինքնավար շրջանում տեղի էր ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 8 կիլոմետր խորության վրա: 1,52 հազար շենքեր ավերվել էին: Տեղական իշխանությունները տուժած տարածքներից տարհանվելլ էին 9,2 հազ. մարդու: Երկրաշարժի հետեւանքով 8 մարդ զոհվել էր, 23-ը՝ վիրավորվել: Տուժել էր ընդհանուր առմամբ 12 հազար բնակիչ:

Հնդկաստան

Հունվարի 4-ին Հնդկաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Մանիպուրում՝ Մյանմարի սահմանի մոտ, տեղի էր ունեցել 6.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում էր նահանգի մայրաքաղաք Իմպհալ քաղաքից 29 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում էր 55 կմ խորության վրա: Աղետի հետեւանքով զոհվել էր 9 մարդ, մոտ 200-ը՝ վիրավորվել, մոտ երկու հազար մարդ զրկվել էր տներից:






Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները