2012 թվականին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուկ տարրական

14:16   15 Դեկտեմբեր 2017    181

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին 2012 թվականին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Սենդի Հուկ տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո նահանգներում հրազենով սպանվել է 12 տարեկանից ցածր 994 երեխա:

Հեռուստաընկերությունը այս թվերը ստացել է բազմաթիվ աղբյուրների տվյալների մշակման եւ վերլուծության արդնունքում, այդ թվում նաեւ՝ The Gun Violence Archive կազմակերպության, Slate.com առցանց ամսագրի, պետական գերատեսչությունների արխիվների եւ վիճակագրության, ինչպես նաեւ լրահոսի տվյալների հիման վրա:

NBC-ն չունի ամբողջական տեղեկություններ յուրաքանչյուր զոհի եւ երեխաների մահվան հանգամանքների մասին: Վերջնական թիվը ներառում է նաեւ այն դեպքերը, երբ ոստիկանությունը կասկածել է ինքնասպանություն կամ երբ մեկ երեխան պատահաբար սպանել է մյուսին:

Հիշեցնենք, որ Սենդի Հուկ դպրոցի ողբերգությունը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերին: 20-ամյա Ադամ Լանզան սպանել էր 20 երեխայի, ինչպես նաեւ 6 մեծահասակի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սենդի-Հուկ  


Վերնագիրի այլ պիտակները