Apple-ն արգելել է բարելավել իր ամենաթանկարժեք համակարգիչը

14:54   15 Դեկտեմբեր 2017    322

Apple կորպորացիան օգտատերերին արգելել է ինքնուրույն փոխել iMac Pro համակարգչի օպերատիվ հիշողությունը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ubergizmo»-ին դա հիմա հնարավոր է միայն իրավասու ծառայության կենտրոնում:

27-դյույմանոց էկրանով սովորական iMac-երի կորպուսում հատուկ անցք կա, որը բացելով՝ կարելի է օպերատիվ հիշողության մոդուլներ դնել: Apple-ի նոր համակրագչում այդպիսի անցք չկա, օպերատիվ հիշողությունը փոխել հնարավոր է միայն մոնոբլոկն ամբողջովին քանդելու դեպքում: Իր ձեռքով փոխելու փորձի դեպքում տերը կորցնում է երաշխիքը:

iMac Pro-ի վաճառքը մեկնարկել է դեկտեմբերի 14-ին: Համակարգիչն Apple-ի ամենաթանկարժեք մոնոբլոկն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները