ՄԱԿ. Եմենի ավելի քան 10 մլն բնակչի սով է սպառնում

15:03   15 Դեկտեմբեր 2017    298

ՄԱԿ-ը հայտնել է զանգվածային սովի սպառնալիքի մասին, որն իր տիրապետության տակ կառնի Եմենի շրջանների 1/3-ը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Life.ru»-ին Ռիսկի գոտում է գտնվում հանրապետության 10.4 մլն բնակիչ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը:

«Եմենի շրջանների 1/3-ը գտնվում է մեծ վտանգի մեջ։ Մարդիկ չգիտեն, թե որտեղից սնունդ հայթայթեն։ Դրա հետևանքով նրանք ավելի խոցելի են դառնում հիվանդությունների համար», -ընդգծել է Հակը։

Կազմակերպության տվյալներով՝ վատթարացող մարդասիրական իրավիճակը կապված է հանրապետությունում շարունակվող հակամարտության հետ։ Կառույցի ներկայացուցիչը հայտնել է նաև մանկական մահացության բարձր մակարդակի մասին, որն անմիջական կապված է սովի հետ։

ՄԱԿ-ը կոչ է արել Սաուդյան Արաբիային, որը Եմենի հակամարտությունում աջակցում է կառավարությանը, մարդասիրական օգնության մատակարարման համար խոչընդոտներ չստեղծել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ   Եմեն  


Վերնագիրի այլ պիտակները