Youthquake. Օքսֆորդյան բառարանի խմբագիրները անվանել են տարվա բառը

17:33   15 Դեկտեմբեր 2017    146

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Meduza»-ին Օքսֆորդյան բառարանի հեղինակները 2017 թվականի բառ են անվանել «youthquake»-ը՝ երիտասարդների գործողությունների շնորհիվ կամ ազդեցությամբ տեղ գտած նշանակալի մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխությունները։

Բառարանի խմբագիրները նախորդ տարվա համեմատ գրանցել են այս բառի օգտագործման հնգակի աճ:

«Youthquake» բառը կազմվել է «earthquake» (երկրաշարժ) եւ «youth» (երիտասարդություն) բառերից։

Այն առաջին անգամ օգտագործել է 1965 թվականին Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը`խոսելով նորաձեւության եւ երաժշտության մեջ տեղ գտած փոփոխությունների մասին:

2017 թ. հունիսին Մեծ Բրիտանիայում այս բառը հաճախ օգտագործվում էր խորհրդարանական ընտրություններում պահպանողականների կրած անհաջողության հետ կապված, իսկ լեյբորիստների հաջող արդյունքը պայմանավորված էր հենց երիտասարդների քվեներով։

Սեպտեմբերին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ գրանցվել է «youthquake» բառի օգտագործման երկրորդ բարձրակետը:

Այլ բառերի կողքին հաղթանակի էին հավակնում նաեւ, մասնավորապես՝ «kompromat», «antifa» եւ «unicorn» բառերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Youthquake   Օքսֆորդ  


Վերնագիրի այլ պիտակները