Ճապոնացի գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող ապակի

17:43   15 Դեկտեմբեր 2017    290

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «NHK »-ին Տոկիոյի համալսարանի մասնագետները ստեղծել են ապակի, որը կոտրվելուց հետո կարող է վերականգնվել։

Սինթետիկ պոլիմերից պատրաստված ապակին ընդունում է նախկին կառուցվածքը 1-6 ժամում։

Գիտնականների խոսքով՝ ապակու ինքնավերականգնումը տեղի է ունենում շնորհիվ ջրածնային կապերի էֆեկտի, որի ժամանակ պոլիմերի առանձնացված մոլեկուլները ձգտում են վերադառնալ իրենց առաջնային վիճակին։

Մասնագետները նշում են, որ նման հատկություններ ունեցող ապակիներն ավելի անվտանգ են բնապահպանության համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Տոկիո  


Վերնագիրի այլ պիտակները