Brexit-ի հարցով բանակցություններում առաջընթացը կարեւոր է. Մեյ

20:07   15 Դեկտեմբեր 2017    204

Brexit-ի հարցով բանակցությունների երկրորդ փուլին անցնելու՝ Բրյուսելի հավանությունը կարեւոր քայլ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կազմակերպված դուրս գալու եւ Լոնդոնի ու Բրյուսելի միջեւ հատուկ գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շնորհակալություն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին եւ Դոնալդ Տուսկին: Սա կարեւոր քայլ է ԵՄ-ից հարթ եւ կանոնակարգված ելքի ապահովման ու ապագայում խորը եւ հատուկ համագործակցության հաստատման ուղղությամբ»,- գրել է նա Twitter-ում:

Մեյը կրկին համոզմունք է հայտնել, որ իրեն կհաջողվի հասնել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, որը Բրիտանիայի համար կապահովի եվրոպական շուկաներին հասանելիություն:

«Մենք կիրականացնենք բրիտանական ժողովրդի կամքը եւ կկարողանանք կնքել մեր երկրի համար լավագույն գործարքը, որը կապահովի եվրոպական շուկաներ լավագույն հասանելությունը, կնպաստի աշխարհի երկրների հետ ազատ առեւտրի իրականացմանը եւ վերահսկողություն կսահմանի մեր սահմանների, օրենքների եւ փողերի նկատմամբ»,- ավելացրել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները