Հրվ.Կորեայի նախագահի Պեկին կատարած այցը նշանավորվել է ֆոտոլրագրողի ծեծով

20:11   15 Դեկտեմբեր 2017    195

Հարավային Կորեայի լրատվամիջոցներին զայրացրել է չինացի թիկնապահների կողմից Մուն Ջեինի Պեկին կատարած այցը լուսաբանող հարավկորեացի ֆոտոլրագրողին ծեծի ենթարկելու փաստը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կորեայի ազատություն» գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել նախագահին չեղյալ հայտարարել իր չորսօրյա պետական այցը եւ անմիջապես վերադառնալ հայրենիք, հայտարարելով, որ միջադեպը «ահաբեկչական հարձակում էր ողջ Հարավային Կորեայի վրա»:

Հաղորդման համաձայն՝ Չինաստանի անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են հարավկորեացի լուսանկարչին Մուն Ջեինի գլխավորած պատվիրակության ցուցահանդեսին մասնաակցելուց հետո։ Լուսանկարիչին գցել են հատակին եւ ծեծել, նա դեմքի ոսկորների կոտրվածքներ է ստացել:

«Նախագահ Մուն Ջեինի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը եւ կորեացի լրագրողի «դատաստանը» չինական երազանքն է»,-գրել է Հարավային Կորեայի ամենախոշոր «Չոսուն Իլբո» թերթը։ Լրատվամիջոցներին վրդովվեցրել էր նաեւ այն, որ Չինաստանում Մուն Ջեինի առաջին ճաշին ներկա չէին եղել չինական պաշտոնատար անձիք։

Պեկինի օդանավակայանում նախագահին դիմավորել էր նախարարի օգնականը, այն դեպքում երբ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեին անցյալ տարի կատարած այցի ժամանակ դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Պարբերականը կարծում է, որ այս ամենը պատահական չէ եւ պայմանավորված է «Չինաստանի ամբարտավան եւ կոշտ բնույթով» ու «Սեուլի հետ հարաբերությունների ստորադասմամբ»:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լու Քանգը հայտարարել է, որ թեեւ ցուցահանդեսը կազմակերպել էր հարավկորեական կողմը, բայց «եթե որեւէ մեկը տուժել է, դա մեզ,իհարկե, մտահոգում է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հրվ.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները