Աշխարհի ամենամեծ սուրբծննդյան թխվածքաբլիթը կպատրաստվի Միլանում

20:47   15 Դեկտեմբեր 2017    372

Դեկտեմբերի 17-ին Միլանի պատկերասրահներից մեկում կհյուրասիրեն աշխարհի ամենամեծ պանետոնեն՝ իտալական ավանդական սուրբծննդյան թխվածքաբլիթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տոնական հրուշակեղենը կպատրաստեն Սան Գրեգորիա դի Միլանո հրուշակարանում: Հսկայական պանետոնեն կբաժանվի 1200 կտորի, որոնք կբաժանվեն տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին:

Նշվում է, որ Միլանում արդեն նոյեմբերին վառել էին սուրբծննդյան լույսերը: Լուսավառման ժամանակ ջրանցքի ափամերձ շրջանում հարյուրավոր միլանցիներ և զբոսաշրջիկներ էին հավաքվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Միլան  


Վերնագիրի այլ պիտակները