Թրամփն ասել է, որ ԿԺԴՀ խնդրի լուծման հարցում շահագրգռված է ՌԴ օգնությամբ

21:02   15 Դեկտեմբեր 2017    271

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը չի օգնում ԿԺԴՀ շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման գործում, սակայն Վաշինգթոնը կցանկանար Մոսկվայից այդ հարցում օգնություն ստանալ:

Համապատասխան հայտարարությամբ ուրբաթ նա հանդես է եկել լրագրողների առջեւ եւ հաղորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին:

«Գլխավոր թեման Հյուսիսային Կորեան էր, մենք խոսում էինք Հյուսիսային Կորեայի մասին, որովհետեւ կցանկանայինք, որ նրանք օգնեին այդ հարցում: Չինաստանը օգնում է, Ռուսաստանը չի օգնում եւ մենք կցանկանայինք, որ Ռուսաստանը օգներ, դա շատ կարեւոր է», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԿԺԴՀ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները