Բիթքոինը կրկին գերազանցել է 18 000 դոլարի նիշը

21:15   15 Դեկտեմբեր 2017    243

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) ուրբաթ կրկին գերազանցել է 18 000 դոլարի նիշը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գերմանական բորսայի օպերատոր Deutsche Boerse-ն քննարկում է ֆյուչերսների գործարքները բիթքոինով կատարելու հնարավորությունը:

Bitfinex բորսայում կրիպտոարժույթի աճել է 9,12 տոկոսով՝ հասնելով մինչեւ 17.87 հազար դոլարի, մինչ այդ գործարքների ժամանակ այն հասել էր 18,11 հազար դոլարի:

Վերջին անգամ բիթքոինի արժեքը դեկտեմբերի 8-ին էր հասել 18 հազար դոլարի:

GDAX բորսայում բիթքոինը թանկացել է է 6,51-տոկոսով՝ մինչեւ 17,8 հազար դոլար:

CoinMarketCap-ի ծառայության համաձայն, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալները, բիթքոինի ընդհանուր կապիտալիզացիան կազմել է 302,5 մլրդ դոլար, այսինքն, բոլոր կրիպտոարժույթների կապիտալիզացիայի ավելի քան 70 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները