ՌԴ-ն ու Եգիպտոսը պայմանավորվել են թռիչքների վերսկսման մասին

21:24   15 Դեկտեմբեր 2017    234

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ռուսաստանն ու Եգիպտոսը երկրների միջեւ ավիահաղորդակցության վերսկսման մասին փաստաթղթեր են ստորագրել:

Եգիպտոսի Ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթհիի խոսքով՝ Մոսկվայի եւ Կահիրեի միջեւ օդային հաղորդակցությունը կբացվի փետրվարի 1-ից:

Նա նաեւ ավելացրել է, որ ապրիլին կողմերը կքննարկեն չարտերային չվերթների բացումը:

ՌԴ-ից Եգիպտոս թռիչքները դադարեցվել էին 2015-ի նոյմեբերից:

Դա տեղի ունեցավ ահաբեկչության հետեւանքով Airbus A321 ինքնաթիռի ոչնչացումից հետո, որը 2015-ի հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից ուղեւորվում էր Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռում 224 ուղեւոր կար, հիմնակնում ՌԴ քաղաքացիներ: Բոլորը զոհվեցին: Մոսկվան պահանջել էր Եգիպտոսի օդանավակայաններում անվտանգությունը բարելավել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները