Տարօրինակ ու զվարճալի երևույթներ, որոնք հանդիպում են միայն Հնդկաստանում

21:36   15 Դեկտեմբեր 2017    254

Հնդկաստանն, անվիճելիորեն, աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկն է, որը զարմացնում է իր հակադրություններով, ծայրահեղություններով, ավանդույթներով և մշակույթով և շարունակում է հանելուկ մնալ արտասահմանցիներից շատերի համար:

Այս մասին գրելով՝ AdMe.ru-ն հետաքրքիր տեղեկություններ և իրողություններ է ներկայացնում Հնդկաստանի վերաբերյալ, որոնք ուրիշ այլ երկրում չեն հանդիպի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

1. Հնդկաստանում տարվա 6 եղանակ կա

Հինդուիզմի օրացույցի համաձայն՝ երկրում տարվա 6 եղանակ է գործում՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն, մուսոնային անձրևների սեզոնն ու ձմռան նախաշեմը:

2. Համաձայնության ժեստը

Շատերիս համար սովորական գլխով անելու փոխարեն հնդիկները գլուխը մի կողմից մյուսն են շարժում՝ ասես ասելիս լինեն «այ-այ-այ»:

3. Հնդկաստանում ապրում են ամենամեծ թվով բուսակերները

Բուսակերությունը հինդուզիմում ընդունված կենսակերպի ավանդույթներից մեկն է: Հնդիկների 60 տոկոսը բուսակեր է:

4. Հնդիկներն ամենամեծ անգլալեզու ազգն են

Հնդկաստանում երկու պետական լեզու կա՝ անգլերենն ու հինդին: Ընդհանուր առմամբ, երկրում խոսում են 1650 բարբառով:

5. Աղտոտված օդը

Հնդկաստանի բոլոր խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության խնդիր կա: Մումբայում կամ Դելիում անցկացրած մեկ օրը հավասարազոր է 100 ծխախոտ ծխելուն: ԱՀԿ-ի տվյալներով՝ այդ քաղաքներում թոքերի քաղցկեղից և ասթմայից 1.5 մլն մարդ է մահանում ամեն տարի:

6. Հնդկաստանում գործում են բոլոր խոշորագույն կրոնները

Թեև հնդիկների 80 տոկոսը հինդուիզմի հետևորդներ են, երկրում ներկայացված են նաև այլ կրոններ՝ քրիստոնեություն, բուդդայականություն, սիկհերի կրոնը, հրեաների կրոնը:

7. Ամենամեծ ընտանիքն աշխարհում

Այստեղ բնակվում է 39 կին և 94 երեխա ունեցող տղամարդը:

8. Ոստիկաններին հավելավճար են տալիս բեղերի համար

Իրավապահ համակարգի աշխատակիցներին հավելյալ աշխատավարձ են տալիս, եթե նրանք բեղեր ունեն:

9. Կովերը ինքություն հաստատող փաստաթուղ ունեն

Արևմտյան Բենգալիա նահանգում բոլոր կովերը պետք է ինքնություն հաստատող փաստաթուղթ ունենան լուսանկարով:

10. Համեմունքների երկիր

Համաշխարհային շուկա ներմուծվող համեմունքների 70 տոկոսն արտադրվում է Հնդկաստանում:

11. Ամուսնալուծությունները

Այստեղ 100 ամուսնական զույգից միայն մեկն է բաժանվում, և դա աշխարհում ամենացածր ցուցանիշն է:

12. Ոսկեզօծ կանայք

Հնդկուհի տանտիրուհիներին է պատկանում համաշխարհային ոսկու 11 տոկոսը: Դա ավելին է, քան ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Արժույթի միջազգային հիմնադրամի պաշարները:

13. Շախմատի հայրենիք

Հնդկաստանը շախմատի հայրենիքն է: Խաղի արմատական անվանումը՝ «չատուրանգա», նշանակում է «զորքերի 4 ստորաբաժանում» (ենթադրելով փղերի, ձիերի, զինվորների, նավակների խաղաքարերը):

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները