Ամերիկուհուն 110 տարվա ազատազրկում է սպառնում

21:53   15 Դեկտեմբեր 2017    303

Նյու Յորքի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման արտասահմանցի ահաբեկիչներին տասնյակ հազարավոր դոլարների արժողությամբ բիթքոին փոխանցելու համար:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «New York Post»-ին, այդ նպատակի համար ամերիկուհին գումարներ է յուրացրել բանկերից կեղծ տվյալների միջոցով:

Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալ ամերիկուհին բանկային խարդախություններ է արել, ինչի արդյունքում բիթքոին և այլ թվային արժույթ է ձեռք բերել և փողերը լվացել է արերկրում՝ ահաբեկիչներին տասնյակ հազարավոր դոլարներ ուղարկելու համար:

Նշվում է, որ նրան առավելագույնը 30 տարվա ազատազրկում է սպառնում բանկային խարդախությունների և 20-ական տարվա ազատազրկում՝ փողերի լվացման յուրաքանչյուր դեպքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նյու-Յորք   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները