Սլովակիայում երկու գնացք է բախվել

22:57   15 Դեկտեմբեր 2017    189

Սլովակիայի կենտրոնական մասում գտնվող Զվոլեն շրջանում ուղեւորափոխադրող գնացքը ուրբաթ բախվել է ապրանքատար գնացքի հետ, տասը մարդ վիրավորվել է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին ասել է շրջանի հրշեջ վարչության ներկայացուցիչ Դուշան Գանցկոն:

«Բարեբախտաբար, գնացքները բախվել են ցածր արագությամբ: Տուժածներին օգնելու համար շտապօգնություն է կանչվել: Լուրջ վնասվածքներ չեն գրանցվել», - ասել է Գանցկոն:

Վթարի վայրում երկաթուղային երթեւեկությունը կասեցվել է: Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սլովակիա  


Վերնագիրի այլ պիտակները