Թաիլանդցին կառուցել է իր երազանքի տունը

22:21   15 Դեկտեմբեր 2017    220

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Big Picture»-ին, բոլորը երազում են իրենց երազանքների տանն ապրելու մասին, և խոսքը պարտադիր շքեղ առանձնատների մասին չէ:

Այսպես, Սթիվ Այրինը, այցելելով Թաիլանդում բնակվող իր ընկերոջը, որոշել է կառուցել իր երազանքների տունը՝ ծախսելով ընդամենը 9 հազար դոլար:

Այրինի ընկերը զբաղվում է գմբեթավոր տների շինարարությամբ, և նա տրամադրել է իր հողատարածքի մի մասը, որպեսզի նա կառուցի իր տունը:

Թաիլանդում շինանյութերը շատ ավելի մատչելի են, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, ահա թե ինչու տան հիմքի համար Սթիվը ծախսել է ընդամենը 6 հազար դոլար, իսկ դիզայնի և երեսպատման համար՝ 3 հազար դոլար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդն ավարտել է տան շինարարությունն ընդամենը 6 շաբաթում: Չնայած փոքր գումարին և արագությանը՝ սա բավական որակյալ և հարմարավետ տուն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները