Վրաստանի ԶՈւ թվաքանակը 2018 թվականին չի փոխվի

22:40   15 Դեկտեմբեր 2017    208

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Գրուզիա Օնլայն»-ին, Վրաստանի զինված ուժերի զորակազմի թվաքանակը 2018 թվականին նախկինի պես սահմանվել է 37 հազար։

«Վրաստանի զինված ուժերի թվաքանակի հաստատման մասին» որոշումը, որը երկրի խորհրդարանն ընդունում է ամեն տարի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացման հիման վրա, հաստատվել է պատգամավորների կողմից դեկտեմբերի 13-ի նիստում։

2008 թվականի հուլիսից Վրաստանի զինված ուժերի զորակազմի առավելագույն սահմանաչափը կազմում է 37 հազար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները