Դանիան 4 տարով օրինականացրել է բժշկական կանաբիսը

09:18   16 Դեկտեմբեր 2017    456

Դանիայի խորհրդարանը տարբեր հիվանդություններից տառապող հիվանդների համար, որոնց այլ ցավազրկողները չեն օգնում, 4 տարով բժշկական կանաբիսը թույլատրելի է համարել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին 2018 թվականի հունվարի 1-ից բժիշկները կկարողանան մարիխուանա նշանակել իրենց հիվանդներին:

«Հունվարի 1-ից հիվանդները, օրինակ խրոնիկական ցավերով կամ քիմիաթերապիայից հետո ուժեղ սրտխառնոց ունենալու ժամանակ, կարող են բժշկի կողմից նշանակված բժշկական կանաբիս ստանալ», — ասել է առողջապահության նախարար Էլեն Տրանե Նյորբին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները