Թրամփը կարծում է, որ երկիր են գալիս հասարակության վատագույն ներկայացուցիչները

09:23   16 Դեկտեմբեր 2017    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ վիզային վիճակախաղով երկիր են գալիս հասարակության վատագույն ներկայացուցիչները, ուստի այն պետք է չեղյալ հայտարարվի:

«ԱՄՆ հասնելու համար մի ձեւ կա՝ վիզային վիճակախաղ,-ուրբաթ, ՀԴԲ ազգային ակադեմիայում ելույթ ունենալով, ասել է նա: - Կարծում եք, երկրները մեզ տալիս են իրենց լավագույն ներկայացուցիչների՞ն: Ոչ, նրանք իրենց ամենավատ ներկայացուցիչներին են տալիս»:

«Մենք կոչ ենք անում Կոնգրեսին դադարեցնել վիզաների վիճակախաղը եւ շղթայական միգրացիան», - ընդգծել է նա: «Մենք պետք է այնպիսի ներգաղթային համակարգ ունենանք, որն առաջին հերթին հաշվի է առնում ամերիկյան ընտանիքների, հարկատուների պահանջները եւ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները