ԿԺԴՀ-ն մտադիր է ամենահզոր միջուկային տերությունը դառնալ

09:31   16 Դեկտեմբեր 2017    247

ԿԺԴՀ-ն կձգտի ամենահզոր միջուկային եւ ռազմական տերությունը դառնալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Չա Սոն Նամը:

«ԿԺԴՀ-ն, անկախ նրանից, թե ով եւ ինչ է ասում, առաջ կգնա եւ կհաղթի որպես ամենահզոր միջուկային եւ ռազմական տերություն», - ուրբաթ Հյուսիսային Կորեայի հարցով Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է նա:

«Միջուկային զենքի առկայությունը ծառայում է միայն ինքնապաշտպանության եւ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար», - ասել է Չա Սոն Նամը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները