ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների տեսանյութերն են գաղտնազերծվել. VIDEO

09:38   16 Դեկտեմբեր 2017    339

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ին Միացյալ Նահանգներում 1945-1962 թվականներին անցկացված մթնոլորտային միջուկային փորձարկումների 62 տեսանյութ գաղտնազերծվել է:

Նշվում է, որ սա հատուկ ստեղծված YouTube ալիքում տեսանյութերի երկրորդ խմբաքանակն է: Առաջինը հրապարակվել է այս տարվա մարտին:

Ի թիվս այլ նյութերի՝ փորձագետները հրապարակել են Harlem-ի փորձարկումները Dominic նախագծի շրջանակներում, որոնք տեղի են ունեցել 1962 թվականի հունիսի 12-ին Խաղաղ օվկիանոսում՝ Սուրբ Ծննդյան կղզու օդային տարածքում: Ծրագրի շրջանակներում զինվորականները 105 պայթյուն են իրականացրել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները