Սաակաշվիլին մտադիր է Պորոշենկոյի հետ պայմանավորվել «երկիրը չմասնատելու» շուրջ

09:50   16 Դեկտեմբեր 2017    278

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ չի մեղադրում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին թշնամուն հանցակցելու համար: «Դա սխալ կլիներ… Մենք բոլորս պետք է պահենք մեկ ուղղություն և այդ մասին ասենք, այդ թվում՝ նաև նրանց: Բայց դրա հետ միասին մենք պետք է պայմանավորվենք երկիրը չմասնատել»,- հայտարարել է Սաակաշվիլին NewsOne հեռուստաալիքին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինան կարող է հանձնել Վրաստանին: Կիևի իշխանությունները համապատասխան որոշումը կարող են կայացնել այն բանից հետո, երբ հաջորդ շաբաթ Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակի 4 քրեական գործերից մեկով դատավճիռը, որը հարուցվել էր Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ իր հայրենիքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաակաշվիլի   Պորոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները