Մաքֆոլ․ Թրամփի ու Պուտինի զրույցը ԱՄՆ –ի շահերին չէր համապատասխանում

09:57   16 Դեկտեմբեր 2017    188

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը քննադատել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցի համար, որը կայացել է նախօրեին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Մաքֆոլը հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ զարմացած է նրանով, որ Թրամփի խորհրդականները չեն կանխել այդ զանգը։ «Ինձ ցնցում է, որ հեռախոսազրույցը կայացել է»,- ասել է նախկին դեսպանը։ «Իմ կարծիքով՝ այդ զանգը չէր համապատասխանում ամերիկյան ազգային շահերին»,ժ ասել է նա։

Մաքֆոլը քննադատել է ԱՄՆ նախագահին այն բանի համար, որ զրույցի ընթացքում Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին ամերիկյան տնտեսության աճի տեմպերի մասին դրական արտահայտությունների համար։ Ըստ նախկին դեսպանի՝ Ռուսաստանում գիտեն, որ «Թրամփին հաճելի բաներ ասելու դեպքում»՝ նրանից նույնպես կարելի է դրական պատասխան ակնկալել։

Պուտինը դեկտեմբերի 14-ին մեծ ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ չի ուզում գնահատական տալ Թրամփի աշխատանքին, սակայն տեսնում է ձեռքբերումներ ԱՄՆ տնտեսության ու շուկայի աճի մեջ։ Նրա խոսքով՝ կարելի է «բավականին լուրջ ձեռքբերումներ նկատել անգամ այս փոքր ժամանակահատվածում», երբ ԱՄՆ-ն կառավարում է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մաքֆոլ   Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները