ԱՄՆ-ում հրապարակել են Քենեդու գործով նախկինում գաղտնի գրեթե բոլոր փաստաթղթերը

10:04   16 Դեկտեմբեր 2017    226

Ամերիկյան ազգային արխիվները հրապարակել են ևս ավելի քան 3.5 հազար փաստաթուղթ ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետաքննության մասին: Բոլոր նյութերը 6-րդ և ամփոփիչ մասն են դարձել ԱՄՆ 35-րդ նախագահի գործով:

«Ամբողջությամբ կամ մասամբ հրապարակվել են բոլոր փաստաթղթերը, որոնք նախատեսված էին համապատասխան օրենսդրությամբ 1992 թվականից: 88 չհրապարակված նյութերի համար պահանջվում է Ազգային արխիվների կամ այլ գերատեսչությունների մասնագետների լրացուցիչ ուսումնասիրություն»,- հայտարարել են արխիվի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել հրապարակել 1963թ. նոյեմբերի 22-ի Դալլասի ողբերգության մասին նյութերը: Առաջին 3.8 հազար փաստաթղթերը արդեն հրապարակվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջոն-Քենեդու  


Վերնագիրի այլ պիտակները