Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել է դերասան և ռեսթլեր Դուեյն Ջոնսոնի աստղը. Variety

10:35   16 Դեկտեմբեր 2017    267

Դերասան, պրոդյուսեր եւ ռեսթլեր Դուեյն «Ժայռ» Ջոնսոնի անվանական աստղը հայտնվել է Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Հոլիվուդյան բուլվարի մայթին ներսարված գրանիտե այս խորհրդանիշի բացման արարողության տեսագրությունը տեղադրվել է YouTube տեսահոսթինգում՝ Variety հանդեսի ալիքում։

Ջոնսոնը շնորհակալություն է հայտել իր երկրպագուներին, ազգականներին, գործընկերներին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր իրեն օգնել են կարիերա անել: «Անկարելի է միայնակ հաջողության հասնել, դրա համար թիմ է հարկավոր»,-արձանագրել է նա: «Սա ամենակարեւոր պահն է ինձ համար»,-ընդգծել է դերասանը: Նա հիշեցրել է, որ Հոլիվուդում իր կարիերան սկսվել է շուրջ 18 տարի առաջ:

«Ես այն ժամանակ գիտեի մեկ բան՝ այն, որ ես համառորեն աշխատելու եմ»,-ասել է ռեսթլերը: Ջոնսոնը հիշեցրել է, որ 15 տարեկանից իր համար շատ կարեւոր է համարում հետեւյալ կանոնը. «Լավ է կարեւոր լինելը, բայց ավելի կարեւոր է լավը լինելը»:

Արարողությանը եկել էին դերասանի տասնյակ երկրպագուներ, նրա բարեկամներն ու գործընկերները: Ռեսթլենգի աշխարհի բազմակի չեմպիոնը՝ Ջոնսոնը, խաղացել է այնպիսի բլոքբասթերներում, ինչպիսիք են՝ «Կարիճների արքան» (2002 թ.), «Հերակլես» (2014 թ.), «Լայն քայլքով» (2004 թ.) ժապավենները եւ շատ ուրիշներ: Ըստ Forbes հանդեսի վարկածի, 2015 թվականի կեսերից մինչեւ 2016 թվականի ամառ նա վաստակել է 64,5 մլն դոլար՝ այդ ժամանակաշրջանում առաջին տեղն զբաղեցնելով աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանիշում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները