ԱՄՆ-ն կարող է խափանել Boeing-ի ու Airbus-ի ծրագրերը

10:53   16 Դեկտեմբեր 2017    272

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջ է մղում մի ռազմավարություն, որը կարող է խափանել իրանական ավիաընկերություններին հարյուրավոր օդանավեր վաճառելու՝ Boeing ու Airbus ընկերությունների ծրագրերը, գրում է Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նրանով, որ իրանական ավիաընկերությունները կարող են նոր կամ հին քաղաքացիական օդանավերն օգտագործել զենքն ու զինվորականներին Սիրիա ուղարկելու համար։ Տարբերակները, որոնք կառաջարկեն Թրամփին, ներառում են վաճառքի արգելք ու կոշտ պայմանների ներդրում, որոնք կարող են խանգարել օդանավերի մատակարարումներին։

Պարբերականը հայտնում է, որ Իրան եվրոպական Airbus կոնցերնի օդանավերի մատակարարումները կարող են կասեցվել ԱՄՆ-ի կողմից՝ ամերիկյան արտադրության բաղադրիչների չափից մեծ քանակության պատճառով։

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» 2015-ի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական ատոմի բազմամյա խնդրի կարգավորման հարցում՝ կնքելով Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիր, որի կատարման դեպքում չեղարկվում են Իրանի նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։

Անցած տարի իրանական Iran Air ավիաընկերությունը ամերիկյան Boeing –ի հետ կնքել էր 80 օդանավերի մատակարարման պայմանագիր։ Ծրագրվում էր, որ Iran Air –ը կստանա այդ օդանավերը առաջիկա 10 տարիների ընթացքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները