Ջիմ Մեթիս․ ԿԺԴՀ հրթիռներն անմիջական սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ-ի համար

11:22   16 Դեկտեմբեր 2017    274

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»-ին ԱՄՆ պնախարար Ջիմ Մեթիսը հայտնել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթռի վերջին արձակումից հետո ստացված տեղեկությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն դեռ անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար։

Մինչ այդ Փհենյանը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր տեսակ, որն ունակ է հասնել ԱՄՆ տարածքին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան, թե պետական գործակալությունները, թե անկախ փորձագետները, հանգել են այն եզրակացության, որ այդ պնդումը կարող է համապատասխանել իրականությանը։

Սակայն փորձագիտական համայնքը նշում էր ու շարունակում է նշել երկու հարցերի պատասխանների բացակայությունը՝ նախ, ունակ է արդյո՞ք հյուսիսկորեկաան մարտագլխիկը անհրաժեշտ արագությամբ նշանակետին հասնել, երկրորդ, որքանո՞վ է կատարյալ հրթիռի կառավարման համակարգը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջիմ-Մեթիս   ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները