Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել

11:43   16 Դեկտեմբեր 2017    376

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Փաստ»-ին երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:

Հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:

Հայաստանի ԱԱԾ–ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազմակերպությունը Հայաստանի ՊՆ–ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:

Առայժմ ձերբակալված են Հայաստանի ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ:

Այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը եւ մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է Հայաստանի ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է:

Հայաստանի ՍԱՊԾ–ն, մեր տեղեկություններով, ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոնների: Երեքի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ:

Հայաստանի ՊՆ–ի համապատասխան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել եւ մատները «լիզե՞լ» են այդ մարգարինով, թե չէ, դեռ կպարզվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները