Ժողովուրդը առանց սնվելու 40 մլն պարտքային բեռի ավելացում է ունենում․ Բոստանջյան (VIDEO)

11:46   16 Դեկտեմբեր 2017    356

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին «Ծառուկյան» խմբակցությունը դեմ քվեարկեց։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը անընդունելի համարեց այն, որ կառավարությունը չնայած մատնանշում է, որ վարկը 40 մլն դոլար պիտի շտապ ներգրավի, բայց չի ասում, թե ինչ ծրագրերի համար, որ ոլորտում, արդյոք կա հնարավորություն, որ գումարը միայն չի սպառվի, այլ հնարավոր կլինի հետ բերել։

«Միջազգային կառույցից գումար, վարկ ստանալը հարցի ամենադյուրին կողմն է, ամենակարևորը՝ ինչ նպատակին պիտի ուղղես, այ հենց դրանով էր պայմանավորված մեր՝ դեմ քվեարկելու որոշումը։

Առանց այդ էլ Հայաստանը պարտքային պարտավորությունների կտրվածքով գտնվում է վտանգավոր տիրույթում, և լրացուցիչ վարկ վերցնելը տարածվում է ժողովրդի վրա, պատկերավոր վերցված՝ ժողովուրդը առանց սնվելու, պարտքային պարտավորությունների բեռի ավելացում է ունենում։ Նման բան չպետք է լինի»,- շեշտեց նա։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները