Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն հասել

11:57   16 Դեկտեմբեր 2017    322

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Telesur »-ին Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը Դոմինիկանում դեկտեմբերի 15-ին կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության չեն հասել։

Դոմինիկանյան հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան, որը այդ հանդիպման ժամանակ հանդես է եկել որպես միջնորդ, հայտնել է, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման մասին երկխոսությունը կշարունակվի 2018-ի հունվարի 12-ին։

«Կառավարությունն ու ընդդիմությունը գոհունակություն են հայտնում կայացած բանակցություններով ու հայտնում են, որ տեղի են ունեցել զգալի առաջխաղացումներ օրակարգի բոլոր կետերի շուրջ»,- հայտնել է Դոմինիկանյան հանրապետության նախագահը կարճատր մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է հեռուստաալիքը։

Մեդինայի խոսքով՝ կողմերին մնում է քննարկել մի քանի տեխնիկական հարցեր։ «Մենք չենք կարող հայտնել որեւէ արդյունքի մասին, քանի դեռ չեն համաձայնեցվել բոլոր հարցերը»,- ասել է նախագահը։

Բանակցություններն անցել են փակ դռների ետեւում Դոմինիկանյան հանրապետության ԱԳՆ շենքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա   Դոմինիկան  


Վերնագիրի այլ պիտակները