ԱՄՆ հատուկ դատախազը հանդիպում կունենա Թրամփի փատաբանների հետ․ լրատվամիջոց

12:01   16 Դեկտեմբեր 2017    273

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CNN»-ին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մտադիր է հաջորդ շաբաթ անցկացնել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների հետ։

Ըստ հեռուստաընկերության աղբյուրների՝ այդ հանդիպումը կարեւոր է լինելու, քանի որ այն տեղի է ունենալու Սպիտակ տան աշխատակիցների հարցաքննության ավարտից հետո։ Հարցաքննությունն անցկացրել է Մյուլերի թիմը, որը հետաքննում է Թրամփի օգնականների ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ ենթադրյալ դավադիր դաշինքը։

ԱՄՆ նախագահի փաստաբանների թիմի ղեկավարելու են Ջոն Դոուդը ու Ջեյ Սեկուլովը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրանք հույս ունեն հանդիպման ընթացքում Մյուլերից գոնե ինչ –որ ազդանշաններ ստանալ այն մասին, որ Թրամփի թիմի նկատմամբ հետաքննությունն ավարտին է մոտենում։

Հեռուստաալիքը նաեւ նշում է, որ հատուկ դատախազի աշխատակազմը Սպիտակ տուն հարցում չի ուղարկել հենց Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հանդիպում անցկացնելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները