ՌԴ-ի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը

12:09   16 Դեկտեմբեր 2017    150

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքել է տեղեկությունները Սոչիում երկնաքարի ընկնելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 15-ին սոցիալական ցանցերում հայտնվել էր տեղեկություն այն մասին, թե Սոչիի մոտակայքում երկնաքար է ընկել: Օգտատերերից ոմանք գրել էին, որ ուժեղ ձայն են լսել, ոմանք էլ երկնքում լուսարձակում և անհայտ օբյեկտ են տեսել: Հետագայում համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որում իբրև թե պատկերված էր երկնաքարի ընկնելու պահը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ կադրերը Սոչիում նկարահանված չեն եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները