Ավստրիայի կանցլեր կդառնա 31-ամյա Սեբաստյան Կուրցը

12:24   16 Դեկտեմբեր 2017    313

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Դոյչե վելլեն»-ին Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը Ավստրիայի ազատության կուսակցության հետ համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ:

Համաձայնության մասին հայտարարել են երկու կուսակցությունների առաջնորդներ Սեբաստյան Կուրցը, ով ներկայում երկրի արտաքին գործերի նախարարն է, եւ Հայնց Քրիստիան Շտրախեն: 31-ամյա Կուրցը կզբաղեցնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը:

Սպասվում է, որ Կուրցը պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 18-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա   Կուրց  


Վերնագիրի այլ պիտակները