Իրանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

12:41   16 Դեկտեմբեր 2017    266

Hayatsk.info-ն հայտնում է, որ Իրանի տարածքում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ՝ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է արևելյան Քիրման քաղաքից 65 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նշենք, որ ընթացիկ շաբաթում Իսլամական Հանրապետությունում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել էր 50 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները