Պերուի խորհրդարան է ներկայացվել նախագահի իմփիչմենթի օրինագիծ

13:02   16 Դեկտեմբեր 2017    297

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին Պերուի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները գործող նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի իմփիչմենթի օրինագիծ են ներկայացրել, որին կասկածում են այն բանում, որ նրա հետ կապ ունեցող ընկերությունները 2004-ից 2012 թվականներին բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից մոտ 4,8 մլն դոլարի քողարկված կաշառք են վերցրել:

Պերուացի խորհրդարանականները հայտարարել են, որ Կուչինսկին նախագահի պաշտոնն այլեւս չի կարող զբաղեցնել էթիկական նկատառումներով՝ Odebrecht-ի հետ կապերի պատճառով: Նախկինում ընկերության ղեկավարությունը խոստովանել էր, որ կաշառք է տվել Լատինական Ամերիկայի պաշտոնյաներին:

Ընդդիմության կարծիքով՝ նախագահը իր պարտականությունների կատարմանը «բարոյապես անընդունակ է», քանի որ իր հայտարարություններում բազմիցս սուտ է խոսել: Մասնավորապես՝ դա կապված է նախագահի հետ կապ ունեցող ընկերությունների օգտին Odebrecht-ի 4,8 մլն դոլար վճարումների հետ:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քննչական խումբը նախկինում արդեն կոռուպցիայի գործով նախաքննություն է սկսել: Պարզվել է, որ First Capital Partners եւ Latin American Enterprise Fund Managers ընկերություններին Բրազիլիայի շինարարական հսկան, որը տարբեր երկրներում ներգրավված է կոռուպցիոն հանցագործությունների մեջ, խոշոր գումարներ է փոխանցել ինչ-որ խորհրդատվական ծառայությունների համար:

Այս տեղեկությունները վերջերս հրապարակել են Պերուի Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները: Կուչինսկին կտրականապես հերքել է իր մասնակցությունը կոռուպցիային:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները