Հնէաբանները պատմել են հին հույների հիվանդությունների մասին

13:17   16 Դեկտեմբեր 2017    307

Քեմբրիջի համալսարանի հնէաբանները հին հույների ոսկորները ուսումնասիրելու ընթացքում պարզել են, թե ինչ հիվանդություններ են ունեցել Հունաստանի բնակիչները հազար տարի առաջ:

Գիտնականները հասկացել են, թե ինչ «հելմինտների» մասին է գրել բժշկագիտության հիմնադիր Հիպոկրատը: Այդ մասին գրել է JAS․ Reports ամսագիրը։

Անտիկ ժամանակաշրջանի առաջին բժիշկները մակաբույծների տեսակների և դրանց դեմ պայքարի շուրջ ուսումնասիրությունների մեծ ժառանգություն են թողել: Հիպոկրատը նկարագրել է մակաբույծների միայն երեք տեսակ, ինչը թույլ չէր տալիս հստակ ասել, թե հենց որ տեսակի ճիճուներն են հիվանդացրել հին հույներին:

Պեղումների ընթացքում հնէաբանները հայտնաբերել են հին հույների 6 տասնյակ գերեզմաններ, որոնց հնությունը գնահատվել է ավելի քան երեք հազարամյակ:

Պարզվել է, որ մակաբույծների տեսակներից հույներին տանջել են նեմաթոդները, պինթորդները և մազագլուխները: Նշվում է, որ հնէաբանների կողմից ուսումնասիրված հույների 16%-ը տառապել են պարազիտային վարակներից և նրանցից ոչ մեկը չի եղել լյամբլիայի կամ այլ միաբջիջ մակաբույծների կրող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները