ՌԴ-ում մարմնավաճառները Պուտինից օրինականացում են խնդրել

13:39   16 Դեկտեմբեր 2017    300

Սեքս-ոլորտի աշխատողների պաշտպան «Արծաթագույն վարդ» շարժումը դիմել է Ռուսաստանի նախագահին, կառավարությանը և մարդու իրավունքների հարցերով լիազորին՝ խնդրելով չեղարկել Օրենսգրքի 6.11 հոդվածը վարչական իրավախախտումների մասին, որը նախատեսում է պատիժ մարմնավաճառության համար: Այս մասին հաղորդվում է շարժման սոցցանցերի էջերում:

«Ձեզ խնդրում ենք օգտվել օրենսդրական նախաձեռնության իրավունքից և քննարկել ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.11 «Մարմնավաճառությամբ զբաղվել» հոդվածը չեղարկող օրինագիծը ՌԴ խորհրդարան մտցնելու հարցը»,- ասվում է դիմումի մեջ:

Որպես հոդվածը չեղարկելու իրավական հիմք աղջիկները նշում են կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի չեղարկման վերաբերյալ ՄԱԿ-ի Կոմիտեի, նաև ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների վերաբերյալ կոմիտեի խորհուրդը Ռուսաստանում այդ հոդվածը չեղարկելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները