Մոսկվայում ոստիկանները գտել են մումիայի վերածված կնոջ դին ու խորհրդավոր երկտող

14:07   16 Դեկտեմբեր 2017    274

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Մոսկովսկի կոսմսոմոլեցը»-ին Մոսկվայի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են մումիայի վերածված կնոջ դի։

Վերոնիկա անունով կինը մենակ էր ապրում ու աշխատում էր դեղատներից մեկում՝ որպես մատակարար։ Նա անհետացել էր հարեւանների տեսադաշտից 2015-ի ապրիլին։ Բնակարանի դուռը կոտրել ու բացել են միայն այն բանից հետո, երբ ներքեւի հարկի բնակարանը ջուր է լցվել։ Բնակարանի պատուհանը բաց է եղել ամբողջ ընթացքում, դրա համար էլ տանտիրուհու մարմինը բառացիորեն մումիայի է վերածվել։

Ոստիկանները դիակի մոտ գտել են նաեւ երկտող։ Կինը գրության մեջ խնդրել էր իր մահվան մեջ մեղադրել այն դեղատան տնօրենին, որտեղ աշխատում էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները