Վրաստանում վարորդական իրավունքի գործնական քննությունը տեղափոխվում է փողոց

14:25   16 Դեկտեմբեր 2017    307

Վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար նախատեսված գործնական քննությունը չի անցկացվի Թբիլիսիի ճանապարհներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, հայտարարությունում ասվում է, որ գործնական քննության փոփոխության հարցն անփոփոխ է մնում: Այն ուժի մեջ կմտնի 2018 թ․ առաջին կեսից:

«Վարորդական իրավունքի գործնական քննությունը փողոցներում ծրագրվում է սկսել 2018 թվականի առաջին կեսից: Սակայն դրանք տեղի չեն ունենա մայրաքաղաքում»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ նախնական տեղեկատվության համաձայն ծրագրված էր, որ տեսական քննությունը հանձնելուց հետո, ապագա վարորդները ստիպված կլինեն գործնականը հանձնել Ռուսթավի և Թբիլիսի քաղաքներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները