Եգիպտոսում ինքնաթիռի վթարի հետեւանքով երեք մարդ զոհվել է

15:56   16 Դեկտեմբեր 2017    147

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին Եգիպտոսում ուրբաթ թեթեւ երկշարժիչ Beechcraft-58 ինքնաթիռի վթարի հետեւանքով երեք մարդ զոհվել է:

Նրա տվայլներով՝ օդանավը ուսումնական թռիչք էր իրականացնում Կարուն լճից դեպի հյուսիս, երբ տեխնիկական խնդիրներ առաջացան: Օդաչուն փորձել է արտակարգ վայրէջք կատարել Կահիրեի մերձակայքում գտնվող անապատային տարածքում, սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

Ինքնաթիռում եղել է հրահանգիչը եւ երկու ստաժոր: Միջադեպի հետաքննությունը սկսվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները