Թրամփ. Ոստիկանի սպանությունը պետք է մահվամբ պատժվի

16:12   16 Դեկտեմբեր 2017    172

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության աշխատակիցների սպանությունների համար մահապատիժ կիրառելու անհրաժեշտության մասին է հայտարարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հայտարարել է ելույթ ունենալով ՀԴԲ ակադեմիայի շրջանավարտների առջեւ:

Մահապատիժը թույլատրվում է ԱՄՆ 31 նահանգներում: Ռազմական եւ դաշնային դատարանները կարող են մահապատժի ենթարկել ողջ երկրի տարածքով:

«Այսօր ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր բռնություն են գործադրում մեր ոստիկանության նկատմամբ. մենք կպաշտպանենք նրանց, ովքեր պաշտպանում են մեզ, եւ մենք կարծում ենք, որ ոստիկաններին սպանող հանցագործները պետք է մահապատժի դատապարտվեն»:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երկրում, ընդհանուր առմամբ, 2016 թվականին ոստիկանությունը հարձակման է ենթարկվել ամեն տասը րոպեի ընթացքում: «Այս հակաոստիկանական տրամդրությունները սխալ են եւ վտանգավոր, մենք կպայքարենք նրանց դեմ», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները