Շվեյցարիայի նախագահը հանդես է եկել այս պաշտոնում երկամյա մանդատի օգտին

14:38   16 Դեկտեմբեր 2017    317

Շվեյցարիայի արտաքին քաղաքականության շահերին ավելի կհամապատասխաներ երկրի նախագահի ընտրությունը 2 տարով, այլ ոչ 1, ինչպես գործող Սահմանադրությամբ տեղի է ունենում ներկայումս:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RTS»-ին դեկտեմբերի 15-ին այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Դորիս Լոյթհարդը, որի պաշտոնավարումն այս պաշտոնում ավարտվում է դեկտեմբերի 31-ին:

«Նախագահի պաշտոնում 1 տարի աշխատելու դեպքում ձեզ մոտ շփումների կայն ցանց է ստեծվում, դուք շատ եք ճանապարհորդում եւ անձամբ ծանոթանում մեծ թվով նախագահների հետ, բայց դրանից հետո դուք հեռանում եք, իսկ այդ կապերի հետ աշխատում է նոր մեկը: Սա իսկապես այնքան էլ լավ չէ միջազգային շփումների համար»,-ասել է նա:

Շվեյցարիայում նախագահի պաշտոնը հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային ժողովի (կառավարության) 7 անդամները՝ միաժամանակ կատարելով իրենց նախարարական պարտականությունները: Համարվում է, որ այսպիսի համակարգը թույլ է տալիս խուսափել իշխանության չափից ավելի կենտրոնացումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա  


Վերնագիրի այլ պիտակները