Յավա կղզում երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է մահացել

14:47   16 Դեկտեմբեր 2017    277

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Jakarta Post»-ին Ինդոնեզիայի Յավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ:

Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոն հայտնել է, որ վիրավոր է յոթ մարդ, մի քանի տասնյակ տներ քանդվել են:

Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Յավա կղզում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել 6,4 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև հարևան խոշոր Սուլավեսի կղզում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յավա   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները