ՌԴ-ը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ

14:59   16 Դեկտեմբեր 2017    378

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը մտադիր է մինչև տարվա վերջ կառավարություն ներկայացնել օրինագիծ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին նախագահի հրամանագրի վերաբերյալ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:

Նախարարի խոսքով՝ հրամանագրի նախագիծը նախատեսվում է կառավարություն ուղարկել մինչև Նոր տարի: Սոկոլովը նշել է նաև, որ ավիափորձագետները պետք է հավելյալ ստուգումներ անցկացնեն Հուրգադայի և Շարմ էլ Շեյխի օդանավակայաններում:

Ռուսաստանն ու Եգիպտոսը դեկտեմբերի 15-ին ստորագրել են արձանագրություն քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման վերաբերյալ: Այն կսկսի ժամանակավոր գործել արդեն 30 օրից, դրա հիման վրա որոշում կընդունվի Եգիպտոսի (միայն Կահիրե չվերթները) հետ կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ:

Սոկոլովի խոսքով՝ կանոնավոր չվերթները դեպի Կահիրե կարող են բացվել արդեն 2018 թվականի փետրվարից, սակայն դեռևս խոսք չի գնում դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա չարթերային թռիչքներ սկսելու մասին:

Ռուսաստանը դադարեցրել էր Եգիպտոսի հետ ավիափոխադրումները 2015 թվականի աշնանից՝ Սինայի թերակղզու վրա ռուսական ինքնաթիռի կործանումից հետո, որը Շարմ էլ Շեյխից թռնում էր Սանկտ Պետերբուրգ: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 217 ուղևոր և անձնակազմի անդամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները