Ավստրիայի պահպանողականները կոալիացիա կկազմեն աջ պոպուլիստների հետ

18:13   16 Դեկտեմբեր 2017    255

Ավստրիայում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս հետո պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցությունը համաձայնության է հասել աջ պոպուլիստական Ավստրիական ազատ կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի 15-ի երեկոյան այս մասին հայտնել են 2 կուսակցությունների առաջնորդները՝ գոծող ԱԳ նախարար Սեբաստյան Քուրցը, որին հանձնարավել է կառավարությունը կազմավորելու գործը, եւ Հայնց Քրիսթիան Շտրախեն:

Քուրցի խոսքով՝ դեկտեմբերի 16-ին կոալիցիայի ծրագրի եւ ապագա կառավարության կազմի մասին կտեղեկացվի երկրի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը, որից հետո կոալիցիոն համաձայնագիրը կներկայացվի 2 կուսակցությունների ղեկավար մարմիններին, որոնք պետք է հաստատեն այն:

Արդեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, հնարավոր է, տեղի ունենա 31-ամյա Սեբաստյան Քուրցի երդման արարողությունը որպես կանցլեր: Արարողության հետ միաժամանակ աջ պոպուլիստների քննադատները բողոքի ակցիաներ կանցկացնեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները